Ներքին 4 ամիս առաջ - 19:11 22-04-2026

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանակում հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ:

Այս մասին հայտնում է Անվտանգության խորհրդի գրասենյակը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: