Արտաքին 6 ամիս առաջ - 12:11 11-04-2026

Սուրբ Հարության տաճարի դռները բացվել են ուխտավորների համար

Սուրբ Հարության տաճարի դռները բացվել են ուխտավորների առջև, որոնք Երուսաղեմ են ժամանել՝ Սուրբ Լույսի իջնելու արարողությանը մասնակցելու համար։

Նախքան արարողության սկիզբը, տաճարն ավանդաբար փակվում և կնքվում է, իսկ ներսում գտնվող բոլոր սենյակները մանրակրկիտ ստուգվում են՝ համոզվելու համար, որ կրակի որևէ արհեստական աղբյուր չկա: Դռների բացվելուն պես հավատացյալները սկսել են ներս մտնել, իսկ տաճարից դուրս են թռել խաղաղության խորհրդանիշ հանդիսացող աղավնիներ:

Ուխտավորների առաջին խումբն արդեն տաճարում է․ նրանք սպասում են Սուրբ Լույսի հայտնությանը: Այն իջնում է Քուվուկլիայի մեջ. դա տաճարի կենտրոնում գտնվող մատուռ է, որտեղ գտնվում է Տիրոջ Գերեզմանի քարայրը: Հենց այնտեղ է պահվում բոլոր քրիստոնյաների համար սրբազան այն սալաքարը, որի տակ եղել է Հիսուս Քրիստոսի գերեզմանը:

Պատմության ընթացքում բազմաթիվ փորձեր են արվել, սակայն այդպես էլ ոչ մեկին չի հաջողվել բացահայտել այս հրաշքի գաղտնիքը:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
19:40 Արենիի մոտակայքում փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը