Ներքին 6 ամիս առաջ - 15:00 08-04-2026

Ստեփան Դեմիճյանը միացե՞լ է Վարդան Ղուկասյանին․ ՀԺԿ-ից հերքում են

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը վերադառնո՞ւմ է քաղաքականություն։

ԴՕԿ Կուսակցության շտաբն է նման հաղորդագրություն տարածել՝ տեղեկացնելով, որ Վարդան Ղուկասյանն ու ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը միասնական մասնակցելու են հունիսի 7-ին կայանալիք ԱԺ խորհրդարանական ընտրություններին։ Հաղոդագրությունից պարզ է դառնում, որ Ստեփան Դեմիրճյանի առաջնորդած «Հայաստանի ժողովրդական կուսակցությունն» ինքն է նման առաջարկությունով հանդես եկել։ «Համագործակցության առաջարկությունն ընդունված է։

Վարդան Ղուկասյան, Ստեփան Դեմիրճյան։

Կարևորվում է, որ բացառապես միասնական ջանքերով, անկախ կուսակցական պատկանելիությունից, պետք է վեր դասել պետական շահը։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր կերտել օրենքի դիկտատուրայի ուժով, իրավունքի գերակայությամբ, ազգային արժանապատվությամբ առաջնորդվող Արևային Հայաստան»,- ասվում է հայտարարության մեջ։

Oragir.News-ը Ստեփան Դեմիրճյանից փորձեց ճշտել ինչո՞ւ է որոշել վերադառնալ քաղաքականություն և հենց Վարդան Ղուկասյանի հետ համագործակցել, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։

Ավելի ուշ Ստեփան Դեմիրճյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հերքել է տարածված տեղեկությունը։

«Համագործակցության մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է նա։

Ըստ ՀԺԿ-ում լրատվամիջոցի աղբյուրների` անգամ որևէ հանդիպում չի կայացել կողմերի միջև։

Հիշեցնենք՝ Ստեփան Դեմիրճյանը 2003 թվականի նախագահական ընտրություններում եղել է Ռոբերտ Քոչարյանի գլխավոր մրցակիցը և չի ճանաչել այդ ընտրությունների արդյունքները։

Դեմիրճյանը ՀԱԿ-ի կազմում 2012-2017 թվականներին եղել է 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր, իսկ արդեն 2017-ի ընտրություններում նրա և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Կոնգրես-ՀԺԿ դաշինքը անցողիկ շեմը չհաղթահարեց, նա դուրս մնաց խորհրդարանից ու, ըստ էության, հեռացավ նաև քաղաքականությունից։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով