Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:47 06-04-2026

Աշոցքում ձմեռը չի նահանջում, օդի ջերմաստիճանը շարունակում է մինուս մնալ

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքը աչքի է ընկնում է իր խստաշունչ ձմեռներով և կարճատև ամառներով։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի Աշոցքում ձմեռը չի նահանջում, օդի ջերմաստիճանը շարունակում է մինուս մնալ։

Չնայած օրացուցային գարնանը՝ այստեղ եղանակային պայմանները շարունակում են մնալ խիստ ձմեռային։ Գյուղացիների խոսքով` նման եղանակը խոչընդոտում է ինչպես գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին, այնպես էլ առօրյա կյանքին։

Մարդիկ պատմում են, որ ցանքսի լավագույն ժամանակահատվածը իրենց մոտ սկսվում է մայիսին։ Մինչև եղանակի կայունացումը, համայնքում շարունակում են ապրել ձմեռային ռեժիմով՝ հուսալով, որ առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա, և գարունն ի վերջո կմտնի նաև Աշոցք։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է ձմեռային Աշոցքը։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում