Ներքին 6 ամիս առաջ - 20:34 06-04-2026

Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին՝ ո՛չ որևէ կուսակցության, ո՛չ էլ դաշինքի կազմում․ Արփինե Հովհաննիսյան

Վերջին օրերին ստացված բազմաթիվ հարցումների կապակցությամբ՝ հարկ եմ համարում հրապարակայնորեն հայտնել իմ դիրքորոշումը՝ կապված առաջիկա ընտրություններին իմ մասնակցության հետ․ այս մասին գրել է Արդարադատության նախկին նախարար, պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։

«Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին՝ ո՛չ որևէ կուսակցության, ո՛չ էլ դաշինքի կազմում:

Իմ համոզմամբ՝ ընտրություններին մասնակցելը նշանակում է կա՛մ ունենալ արդեն իսկ ձևավորված խնդիրների արդյունավետ լուծումը, կա՛մ ամբողջությամբ համերաշխ լինել այլ թիմի առաջարկած ռազմավարության հետ։ Իրական քաղաքականությունը, սակայն, պարզապես գաղափար չէ. այն պահանջում է գաղափարական հիմքից մինչև ռեսուրսային ապահովվածություն ներառող ամբողջական համակարգ։

Ես խորքային պատկերացում ունեմ երկրի առջևծառացած մարտահրավերների և խնդիրների մասին։ Ընդ որում, ես տեսնում եմ ոչ միայն հետևանքները, այլև դրանք ծնող պատճառները՝ ժամանակի տարբեր կտրվածքներում։ Այդ մասին չխոսելը չի նշանակում չիմանալ կամ չճանաչել դրանք։

Այս փուլում բոլորը ներկայացնում են իրենց տեսլականները՝ ելնելով իրենց ընկալած խնդիրներից։ Ես իմ տեսլականը իմ իսկ թիմով և ռեսուրսներով իրագործելու հնարավորություն չունեմ, իսկ խնդիրները լուծելու իմ պատկերացումներին համաատասխանող այլընտրանքային բանաձև այս պահին չեմ տեսնում։ Սա չի նշանակում, թե ես եմ ճիշտ, իսկ մյուսները՝ սխալ։ Սա պարզապես վկայում է այն մասին, որ հարցերի և դրանց լուծումների շուրջ կան տարբեր ընկալումներ և մոտեցումներ։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում իմ ընդդիմադիր գործընկերներին և նրանց առաջարկներին։ Թող որ հաջողեն:

Հ.Գ. Հատուկ նրանց համար, ովքեր կփորձեն մեկնաբանել իմ քաղաքական օրակարգը. եթե իմ նպատակը, երազանքը կամ ամբիցիան լիներ պարզապես ԱԺ-ում հայտնվելը, ես հնարավորություն ունեի դա անելու։ Ես ունեցել եմ արժանապատիվ, հարգալից և ռեալիստիկ առաջարկներ և շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր գնահատել են ինձ ու նաև իմ մոտեցումը։

Ես շարունակելու եմ տարբեր ձևաչափերով իմ մասնակցությունը բերել քաղաքական և իրավական դաշտի վերլուծություններին ու քննարկումներին և ոչ միայն»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»