Ներքին 6 ամիս առաջ - 19:30 06-04-2026

Ինձնից ջահել է. Եվա Բաղդասարյանի մայրիկը հիացրել է հետևորդներին

Դերասանուհի Եվա Բաղդասարյանի որդու տարեդարձին նվիրված շքեղ տոնակատարությունը վերածվեց իսկական հանդիսության, սակայն երեկոյի գլխավոր հերոսներից մեկը դարձավ դերասանուհու մայրիկը։

Նրա անմիջականությունն ու կենսախնդությունը դարձան սոցցանցերում ամենաքննարկվող թեմաներից մեկը։

70-ամյա երիտասարդություն Եվան իր ինստագրամյան էջում հրապարակել է հոլովակ, որտեղ ներկայացրել է մայրիկին՝ չթաքցնելով իր հիացմունքը նրա տեսակի ու էներգիայի հանդեպ։

Դերասանուհին տեսանյութին կից կատարել է հետևյալ գրառումը. Մայրս արդեն 70 տարեկան է, բայց ինձանից ջահել է։ Հրապարակված կադրերում Եվայի մայրիկը փայլում է իր ակտիվությամբ։ Նա ողջ երեկոյի ընթացքում անդադար պարել է՝ վարակելով բոլորին իր բարձր տրամադրությամբ։

Այս հոլովակը դարձավ յուրօրինակ ապացույց այն բանի, որ տարիքը պարզապես թիվ է, եթե հոգին երիտասարդ է։

Լիարժեք երջանկությունը հնարավոր է ցանկացած տարիքում, հատկապես հարազատների ու սիրելի մարդկանց շրջապատում։Կենսասիրությունը լավագույն միջոցն է ժամանակին հաղթելու համար։

Հետևորդները բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են թողել՝ նշելով, որ մայրիկի օրինակը ոգեշնչող է և ջերմացնող։ Տոնական միջավայրը, ընտանեկան միասնությունն ու մայրիկի փայլուն տեսքը դարձրին այս օրը հիշարժան ոչ միայն հոբելյարի, այլև ողջ ընտանիքի համար։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»