Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 10:25 06-04-2026

Սպառնալիք, կաշառք, ծանոթով հաղթանակ՝ երաժշտական մրցույթում. Գլումովն անկեղծացել է

Հայկական երաժշտական նախագծերի ժյուրիի ամենաքննադատ անդամ Եգոր Գլումովին սպառնացել են սպանել, 1000 դոլար կաշառք են առաջարկել և խնդրել են ծանոթի երեխային հաղթանակ շնորհել երաժշտական մրցույթում։

Նա անկեղծացել է՝ կաշառք վերցնելու միայն մի տարբերակին է համաձայն, մնացյալ դեպքերում ծանոթով հաղթանակի ձգտողներին պատժում է։ Չնայած բարեհաճ չէ նաև մյուս մասնակիցների հանդեպ, ասում է՝ մրցույթի եկողները պիտի պատրաստ լինեն ճնշման։

Իսկ արդյոք Թիվ-թվաբանությանը եկած Գլումովը պատրաստ էր ռոբոտիկի ճնշմանը, դիտեք տեսանյութում