Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 17:31 05-04-2026

Շների ձայնը չի լսվել հեռավորության պատճառով. Մարտունիում սատկած ճտերի խնամակալների պարզաբանումը

Երեկ համացանցում մեծ արձագանք գտավ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղի ունեցած արտակարգ դեպքը, երբ մեկ գիշերվա ընթացքում սատկել էին ավելի քան 2600 ճտեր։

Օգտատերերից շատերը մեկնաբանություններում կասկած էին հայտնել, թե արդյո՞ք դա շների ձեռքի գործն է, և նշում էին, որ հնարավոր է՝ տեղի ունեցածը խնամակալների անփութության հետևանքն է։

Այսօր Oragir.News-ի հետ կապ հաստատեցին անմիջապես խնամակալները՝ ներկայացնելու իրավիճակը և պատասխանելու հնչող հարցերին։

Ընտանիքի անդամները պարզաբանեցին, որ կենդանիների ձայնը չլսելու պատճառը ոչ թե անտարբերությունն է եղել, այլ տարածքային հեռավորությունը։ Գոմը, որտեղ պահվում էին ճտերը, գտնվում է բնակելի տնից մոտ 50-60 մետր հեռավորության վրա:

Դեպքը տեղի է ունեցել գիշերվա ուշ ժամերին, երբ տան անդամները քնած են եղել, իսկ նշված հեռավորության վրա ձայները պարզապես լսելի չեն եղել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում