Արտաքին 6 ամիս առաջ - 11:19 05-04-2026

Իրանի հրթիռային գրոհից վնասվել է Կնեսետի պատգամավորի տունը

Կնեսետի պատգամավոր, «Դեգել Հատորա» ուլտրաօրթոդոքսալ խմբակցության նախագահ Մոշե Գաֆնիի տունը Բնեյ Բրակում վնասվել է կասետային ռումբից շաբաթ առավոտյան կենտրոնական Իսրայելի դեմ իրանական հրթիռային հարվածի ժամանակ, որի հետևանքով կոտրվել են պատուհանները, սակայն ոչ ոք չի տուժել, տեղեկացրել է Times of Israel-ը։

Գաֆնին պատմել է, որ խոսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որը հարցրել է նրա ինքնազգացողության մասին։

Գաֆնիի խոսքով՝ ինքը և իր կինը հետևել են թիկունքի հրամանատարության հրահանգներին և «[հարվածից առաջ] նախազգուշացման ժամանակ իջել են ապաստարան և այդպիսով փրկվել»։

«Դա պարզապես սարսափելի էր։ Լսվում էր իսկապես լուրջ, անծանոթ աղմուկ, բայց, փառք Աստծո, ոչինչ չպատահեց»,- ասել է Գաֆնին՝ միջադեպը անվանելով «մեծ հրաշք»։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից