Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:00 03-04-2026

Առաջին օլիգարխը Նիկոլ Փաշինյանն ա․ հարցում

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան։ Նրա գնահատմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բելառուսամետ օլիգարխ է։ Նա համոզմունք է հայտնել, որ Ծառուկյանը օլիգարխ է Բելառուսում։

«Մյուսը օլիգարխ է Ռուսաստանում»,- նշել է Փաշինյանը՝ խոսելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Հայաստանում օլիգարխներ կա՞ն։ Ովքե՞ր»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ Հայաստանում օլիգարխներ կան, որոշներն էլ ասացին, որ առաջին օլիգարխը Նիկոլ Փաշինյանն է։

«Իհարկե կան։ Փաշինյանը շատ բան է ասում, բայց ամեն ինչ այնպես չէ, ինչպես ասում է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ շատ են օլիգարխները։ «Իյա, զարմանալի բան ասեցիր, կարող ա չկա՞ն, ոտքից գլուխ օլիգարխներ են։ Առաջին օլիգարխը Նիկոլ Փաշինյանն ա, արխային էղեք օլիգարխ կա, կլինի, ինչ պիտի լինի իրանց, ինչ լինում ա ինձ ու քեզ ա լինում»,- նշեց նա։

«Ես եմ օլիգարխ, ինքը օլիգարխ չի, ինքը բոսյակ ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում