Արտաքին 6 ամիս առաջ - 15:00 03-04-2026

Ուկրաինան ցանկանում է ստանալ ամերիկյան THAAD համալիրներ․ Զելենսկի

Ուկրաինան հույս ունի ստանալ ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք առկա են Մերձավոր Արևելքի երկրների սպառազինության մեջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Բացի THAAD հակահրթիռային համալիրից, Զելենսկին ակնկալում է Կիևին փոխանցել նաև այլ համակարգեր։

«Մենք ցանկանում ենք հույս դնել հակաբալիստիկ համակարգերի վրա, որոնք ունեն այդ երկրները, բայց չունենք մենք։ Խոսքը THAAD-ի և այլ համակարգերի մասին է։ Նման համակարգեր չկան նաև Եվրոպայում։ Շատ անհրաժեշտ է, որ դրանք լինեն Ուկրաինայում»,- նրա խոսքերն է մեջբերում «Общественное. Новости» պարբերականը։

Զելենսկին նաև դժգոհել է, որ Կիևը փորձում է գործընկերներից ստանալ PAC-3 հրթիռներ Patriot զենիթահրթիռային համալիրների համար, սակայն դրա համար պահանջվում է ԱՄՆ-ի թույլտվությունը։

«Մենք բարձրացնում ենք այդ հարցը։ Այն կախված է ոչ միայն այս կամ այն երկրից, այլև ԱՄՆ-ից։

Պետք է լինի վերավաճառքի թույլտվություն կամ այն, ինչ նրանք մեզ կտան։ Ոմանց հետ մենք արդեն համաձայնեցրել ենք որոշումը, և հիմա նրանք աշխատում են ԱՄՆ-ի հետ»,- պարզաբանել է նա։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ