Ներքին 4 ամիս առաջ - 11:00 03-04-2026

Փաշինյանը միակ թագավորն ա, ում տղեն ծառայել ա. կռվել ա, ոչ թե ծառայել. զինծառայողի պապիկ

«Մենք եկել ենք, որ վարչապետը լսի մեր ձայնը։ Գոնե մի 3 ամիս էլ երեխեքին կրճատեն։ 3 ամիսը շատ չէ»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զինծառայողի պապիկը:

Նրա խոսքով՝ անգամ փոքր կրճատումը կարևոր է, որպեսզի զինծառայողները զգան, որ իրենց խնդիրները նկատվում են։

«Որ երեխեքն էլ իմանան՝ իրենց մասին մտածում են»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով քաղաքական հարցերին՝ պապիկը նշեց, որ բարձր է գնահատում վարչապետի անձնական օրինակը։

«Միակ ղեկավարն է եղել, որ իր տղեն ծառայել է։ Աշոտը Ղարաբաղում կռվել է, ոչ թե ուղղակի ծառայել»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ նախկին իշխանությունների դեպքում նման օրինակ չի եղել։ «Ուրիշների երեխեքից ո՞վ է ծառայել։ Ո՛չ մեկը»,- նշեց նա։

Պապիկը շեշտեց, որ ինքն այստեղ է իր թոռան համար, ով այժմ ծառայում է Գորիսում։

«Ես եկել եմ իմ երեխի՝ թոռնիկիս համար։ Ծառայում է, կռվել էլ է»,- ասաց նա։ Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ նա հակասական դիրքորոշում հայտնեց՝ մի կողմից նշելով, որ աջակցում է վարչապետին, մյուս կողմից՝ ընդգծելով, որ եթե խնդիրը չլուծվի, կարող է չմասնակցել ընտրություններին։

«Մեր ձայնը տալիս ենք Փաշինյանին։ Բայց եթե հարցը չլուծվի, չեմ էլ գնալու ընտրության»,- եզրափակեց նա։