Արտաքին 6 ամիս առաջ - 20:25 02-04-2026

Թուրքիայի բանակը ՆԱՏՕ-ում 2-րդն է իր մեծությամբ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկիրը «Հյուսիսատլանտյան դաշինքում» (ՆԱՏՕ) ունի 2-րդ ամենամեծ բանակը:

Գերատեսչության հաղորդմամբ՝ 1952-ին «ՆԱՏՕ»-ին միացած Թուրքիան ակտիվ մասնակցություն ունի ոչ միայն ռազմական, այլև որոշումների կայացման գործընթացներում՝ ստանձնելով կարևոր պարտավորություններ դաշինքի պաշտպանական և զսպման քաղաքականության շրջանակում։

Նշվում է նաև, որ Թուրքիայի Սևծովյան ռազմավարության հիմքում Մոնտրոյի կոնվենցիան և «տարածաշրջանային սեփականության» սկզբունքն են, որոնք, ըստ պաշտոնական Անկարայի, նպաստել են տարածաշրջանում լարվածության զսպմանը։ Բացի այդ, ընդգծվել է, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ընթացքում Թուրքիան կիրառել է Մոնտրոյի դրույթները՝ կանխելով ծովային լարվածության սրումը։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը նաև տեղեկացրել է, որ Թուրքիայում շարունակվում են «ՆԱՏՕ»-ի շրջանակում բազմազգ կորպուսի շտաբի ստեղծման աշխատանքները, իսկ Սև ծովում նախատեսվող համատեղ ուժերի (CTF-Black) հրամանատարությունը մինչև 2028 թվականը ստանձնելու է Թուրքիան։

Միևնույն ժամանակ նախարարությունը կոչ է արել չվստահել զինված ուժերին վերաբերող ապատեղեկատվական հայտարարություններին՝ նշելով, որ տեխնիկական ուսումնասիրություններն իրականացվում են թափանցիկ կերպով և դրանց արդյունքների մասին հասարակությունը պատշաճ կերպով տեղեկացվում է:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ