Ներքին 6 ամիս առաջ - 14:02 02-04-2026

Պետությունը չպետք է հատի գոյություն ունեցող կարմիր գծերը․ Աբրահամյան

Եթե պետությունն ունակ է միջամտել եկեղեցու ներքին կյանքին և ձերբակալել հոգևորականների, նշանակում է, որ նրա մոտ բացակայում են որևէ զսպող գործոններ, որոնք անհրաժեշտ են գոյություն ունեցող կարմիր գծերի հատումը թույլ չտալու համար։

Այս մասին ապրիլի 2-ին «Պետության և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունների ներկա վիճակի մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը քննարկելու նպատակով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է «Հայաստանի Հանրապետական» կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ այդ գծերի հատումը կարող է անդառնալի և անբարենպաստ հետևանքներ ունենալ։

«Եթե ընդունում ենք, որ պետությունը կարող է մեկ անգամ անցնել իր լիազորությունների սահմանը, վաղը կարող է նույն տրամաբանությունը կիրառվել մեկ այլ հաստատության, հանրային խմբի, մեկ այլ քաղաքացու նկատմամբ», - նշել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ