Արտաքին 6 ամիս առաջ - 13:32 02-04-2026

Հեզբոլլահը ավելի քան 70 hրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ

Հեզբոլլահ-ի միլիցիայի մարտիկները հարվածներ են հասցնել Իսրայելի Վերին և Արևմտյան Գալիլեայի բնակավայրերին՝ արձակելով ավելի քան 70 հրթիռ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Hadath հեռուստաալիքին:

Ըստ նրա տեղեկությունների՝ դրանց մեծ մասը որսացել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը կամ ընկել են չբնակեցված տարածքներում՝ վնաս չպատճառելով:

Հեզբոլլահը իր ռազմական հաղորդագրության մեջ հայտարարել է, որ գրոհել է իսրայելական բանակի դիրքերն ու ճամբարները Ավիվիմում, Յարոնում, Կիրյատ Շմոնայում, Մետուլայում և Էվեն Մենահեմում:

«Իսլամական դիմադրության ջոկատները հրթիռային հարվածներ են հասցրել Գաատոնում 146-րդ զրահատանկային դիվիզիայի շտաբին, Ռամոտ-Նաֆտալիում թշնամական ուժերի զորանոցին և Տվերիայի շրջակայքում գտնվող բանակային բազային»,- ասվում է տեքստում:

Հարավային Լիբանանի տարածք մտած իսրայելական հատուկ ստորաբաժանումների դեմ իրականացված զինված գործողությունների ընթացքում Հեզբոլլահի մարտիկները խոցել են թշնամու չորս Merkava տանկ և «երկիր-օդ» դասի հրթիռով կործանել Hermes 450 անօդաչու թռչող սարքը Այնաթա քաղաքի վերևում:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ