Արտաքին 6 ամիս առաջ - 23:26 01-04-2026

Փեզեշքիանը բաց նամակ է ուղղել ամերիկյան հասարակությանը՝ կոչ անելով վերարժևորել Իրանի վերաբերյալ կարծրատիպերը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը բաց նամակ է ուղղել ամերիկյան հասարակությանը՝ կոչ անելով ԱՄՆ քաղաքացիներին վերարժևորել Իրանի քաղաքականության վերաբերյալ ձևավորված կարծրատիպերը:

Նամակում Իրանի առաջնորդը ընդգծել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները այսօր համարվում են ժամանակակից աշխարհաքաղաքականության ամենաբարդ ու սխալ ընկալված հարաբերություններից մեկը:

Փեզեշքիանը պաշտոնապես հայտարարել է, որ իրանական ժամանակակից պատմության ընթացքում երկիրը երբեք չի ընտրել ընդլայնման, գաղութացման կամ գերիշխանության ուղին և երբեք չի եղել պատերազմների նախաձեռնողը:

Իրանի նախագահը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն երկու անգամ անխոհեմ ռազմական գործողություններ է իրականացրել երկրի դեմ անմիջապես բանակցությունների ընթացքում:

Նրա խոսքով՝ անընդհատ արտաքին ճնշումների և պատժամիջոցների պայմաններում Իրանը ոչ միայն պահպանել է իր կայունությունը, այլև զգալիորեն բարձրացրել իր ուժը բոլոր հիմնական ոլորտներում:

Նամակի ավարտին Փեզեշքիանը կոչ է արել ամերիկացիներին դուրս գալ սովորական քաղաքական հռետորաբանության շրջանակներից և ձգտել ապագայի, որը հիմնված կլինի ոչ թե հակասության, այլ ճշմարտության, արժանապատվության և փոխադարձ հարգանքի վրա: Իրանի առաջնորդի կարծիքով՝ երկխոսությունն ու անցյալի իրականության ըմբռնումը անհրաժեշտ են ներկայիս լարված իրավիճակը փոխելու համար:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում