Արտաքին 6 ամիս առաջ - 15:40 01-04-2026

Էրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված հակամարտության գլխավոր մեղավորը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս անօրինական պատերազմի համար, որը մեր տարածաշրջանը մատնել է կրակի և տնտեսական բեռ է դրել ողջ մարդկության ուսերին, հիմնական պատասխանատվությունը կրում է Իսրայելի կառավարությունը»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդը խորհրդարանում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստի ժամանակ։

Նա հավելել է, որ այս անարդար պատերազմում թափված արյան յուրաքանչյուր կաթիլը կդառնա փրկօղակ, որը կերկարաձգի Նեթանյահուի քաղաքական կյանքը։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կողմնակից է իրանական ճգնաժամի շուտափույթ խաղաղ կարգավորմանը։

«Մենք վճռական ենք տրամադրված Թուրքիան այս կրակից հեռու պահելու հարցում։ Մենք մեր պարտքն ենք համարում անել ամեն ինչ՝ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում