Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:30 30-03-2026

Նիկոլն ինչով է զբաղվում, որ համաներմամբ զբաղվի․ հրճվելով կուկուրուզ է կրծում․ հարցում

Համաներում Հայաստանում չի պլանավորվում, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի զարգացումը պետք է լրացնի այդ պահանջը։ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Վայքի բնակիչների հետ հանդիպմանը։

«Ես խնդիր եմ դրել արդարադատության նախարարության առաջ, որ մենք այնքան զարգացնենք ու ակտիվացնենք պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը, որ այդ մեխանիզմը գա և լրացնի այդ պահանջը։ Որովհետև պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը հարցը քննում է հատ-հատ, յուրաքանչյուր անձի դեպքը` առանձին։ Ես խնդիր եմ դրել, որ բաց թողնենք մարդկանց, ովքեր պատրաստ են վերադառնալ նորմալ օրինական կյանքի։ Մենք շատ արագ կմեծացնենք պայմանական վաղաժամկետ ազատման ծավալները»,- ասաց Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում համաներում անցկացնել, երբ ինքն էլ էր համաներմամբ ազատ արձակվել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչով չի զբաղվում, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Դե կարող ա վախենում ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը միայն հրճվելով եգիպտացորեն է ուտում։ «Դե դա հնուց օրենք է ու պիտի արվի։ Ինքն ինչով է զբաղվում, որ դրանով զբաղվի։ Ինչի ինքը մարդ է, մի հատ գժանոց պիտի բացի, դիրեկտորն էլ ինքը լինի։ Բայց ինչ է անում որ, 5000 տղու գլուխ կերավ, 5000 ծուխ մարեց, Եռաբլուրը լցրեց, ինքը հրճվում է, կուկուռուր է կրծում»,- նշեց նա։

«Չեմ կարող ասել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում