Արտաքին 6 ամիս առաջ - 13:16 29-03-2026

Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է Լիբանանում լրագրողների սպանությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դատապարտել է Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու սարքի հարվածի հետևանքով լիբանանցի հեռուստատեսային թղթակիցների սպանությունը և ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և գործընկերներին։

«Խստորեն դատապարտելով այս հանցագործությունը և ընդգծելով միջազգային հանրության կողմից լրագրողներին աջակցելու և նման հարձակումների մեղավորների պատասխանատվությունն ապահովելու համար արդյունավետ գործողությունների անհրաժեշտությունը՝ ես իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և նրանց գործընկերներին»,- ասվում է նախարարի պաշտոնական Telegram-յան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

«Ալ-Մայադին» հեռուստաընկերության թղթակից Ֆաթիմա Ֆտունին և «Ալ-Մանար» հեռուստաընկերության թղթակից Ալի Շաիբը զոհվել էին իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով: Լիբանանի նախագահը դատապարտել է սպանությունները՝ Իսրայելի գործողությունները անվանելով թիրախային և կոչ անելով միջազգային հանրությանը դադարեցնել Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից