Արտաքին 6 ամիս առաջ - 19:24 28-03-2026

Սիրիայում սուննի մուսուլմանները մոտոցիկլետներով հարձակվել են քրիստոնեական քաղաքի վրա. АР

Սիրիայի կենտրոնական մասի քրիստոնեական քաղաքում երկու տղամարդկանց միջեւ վեճը հանգեցրել է հարձակումների կրոնական հողի վրա, որոնք մեծ վնաս են հասցրել տներին, խանութներին եւ մեքենաներին՝ հիշեցնելով երկու տարի առաջվա բռնությունը, որը հաջորդել էր երկրի երկարամյա առաջնորդ Բաշար ալ-Ասադի անկմանը, հաղորդել է Associated Press-ը։

Համա նահանգի հիմնականում քրիստոնյա բնակչություն ունեցող Սուքայլաբիա քաղաքում հարձակումները Սիրիայի քրիստոնյա փոքրամասնության ներկայացուցիչների դեմ վերջին հարձակումներն են, նրանցից շատերը փախել են երկրից 15 տարի առաջ սկսված հակամարտության պատճառով, որի հետեւանքով զոհվել է կես միլիոն մարդ, իսկ բնակչությունը խորապես բաժանվել է։

Ներկայում հարձակումներից տուժածների մասին տեղեկություններ չկան։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հարձակումները շարունակվել են մինչեւ այսօր առավոտ, երբ մոտակա սուննիական Քալաաթ ալ-Մադիկ քաղաքից մոտոցիկլետներով տասնյակ տղամարդիկ հարձակվել են քրիստոնյաների սեփականության վրա։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից