Արտաքին 6 ամիս առաջ - 15:17 28-03-2026

Իրանը հարվածել է Դուբայում ամերիկացի զինվnրականների թաքստnցներին

Իրանը հարձակվել է Դուբայում ամերիկացի զինվորականների տեղակայման վայրերի վրա։ Այս մասին հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Անցած ժամերի ընթացքում ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերի քաջարի մարտիկների կողմից հայտնաբերվել և հրթիռներով ու թիրախային ԱԹՍ-ներով հարվածների են ենթարկվել Դուբայում գտնվող երկու թաքստոցներ. առաջինում թաքնվում էր ավելի քան 400 ամերիկացի զինվոր, երկրորդում՝ ավելի քան 100: Նրանց հասցվել է շատ մեծ վնաս»,- նրա խոսքերն է մեջբերել IRIB-ը:

Դրանից քիչ առաջ Զոլֆաղարին պատմել էր, որ Իրանը ոչնչացրել է լիցքավորող ինքնաթիռ Սաուդյան Արաբիայի «Փրինս Սուլթան» ավիաբազայում: Ըստ WSJ-ի տվյալների՝ 12 ամերիկացի վիրավորվել է:

Իրանցի պաշտոնյան նաև հստակեցրել է, որ հարվածի տակ է հայտնվել Օմանի Սալալա նավահանգստում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի աջակցության նավը:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից