Արտաքին 6 ամիս առաջ - 20:25 27-03-2026

Սև ծովի անվտանգությունը՝ Ռուսաստանի և Թուրքիայի օրակարգում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն և Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչը։

Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկման առանցքում եղել են Սև ծովի տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ սպառնալիքները, ինչպես նաև երկկողմ հարաբերություններն ու առաջիկա քաղաքական շփումների օրակարգը և դրանց ժամանակացույցը։

Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ հատուկ ուշադրություն է դարձվել մարտի 26-ին տեղի ունեցած միջադեպին: Նշվել է, որ Թուրքիայի տարածքային ջրերի հարևանությամբ հարձակման է ենթարկվել թուրքական ընկերությանը պատկանող նավթային տանկեր և, ըստ ռուսական կողմի, հարձակումը իրականացվել է անօդաչու ծովային և օդային միջոցներով։

Հրապարակված տեքստի համաձայն՝ ռուսական կողմը տեղեկացրել է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են թիրախավորել Կրասնոդարի ափամերձ տարածքում գտնվող կոմպրեսորային կայանները՝ փորձելով վնասել «Կապույտ հոսք» և «Թուրքական հոսք» գազատարների ենթակառուցվածքները։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը ընդգծել է նաև, որ սպասում է Կիևի գործողությունների նկատմամբ հստակ դատապարտման և կարևորել է տարածաշրջանում էներգետիկ մատակարարումների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ լրացուցիչ քայլերի իրականացումը:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից