Արտաքին 6 ամիս առաջ - 19:17 27-03-2026

Թուրքիան արձագանքել է թուրքական նավթային տանկերի վրա կատարված հարձակմանը

Թուրքիայի արտգործանախարարության խոսնակ Օնջյու Քեչելին հայտարարել է, որ Սիեռա Լեոնեի դրոշով, սակայն թուրքական ընկերության կողմից շահագործվող նավթի տանկերի վրա հարձակումը հակասում է միջազգային իրավունքին և լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար։

Նրա խոսքով՝ իրականացվում են անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրություններ, իսկ նավի 27 հոգանոց թուրք անձնակազմի առողջական վիճակը լավ է։ Քեչելին ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է կապի մեջ մնալ համապատասխան կողմերի հետ՝ կանխելու լարվածության սրացումը Սև ծովում։

Միաժամանակ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ Ստամբուլի նեղուցի մերձակայքում հարձակման ենթարկված նավը վնասներ է ստացել, սակայն տուժածներ չկան։ Դեպքը դիտարկվում է որպես տարածաշրջանում աճող լարվածության դրսևորում՝ բարձրացնելով նաև էներգետիկ անվտանգության և ծովային փոխադրումների ռիսկերը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից