Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:30 25-03-2026

Նիկոլը մանիպուլացնում ա․ պատերազմը մեզնից կախված չէ․ հարցում

Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ինքը չընտրվի, ապա պատերազմ է լինելու։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում անցկացրեց՝ հասկանալու համար, թե ինչ են կարծում քաղաքացիները, և որ դեպքում են հնարավոր համարում պատերազմը՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության հաղթանակի դեպքում։

Կարծիքները հակասական էին, սակայն հարցման մասնակիցները հիմնականում տարբերություն չտեսան, թե ով կլինի իշխանության գլխին, և շեշտեցին, որ պատերազմը իշխանություն չի ճանաչում։

«Կապ չունի, թե ով է ընտրվելու, պատերազմը մեզնից կախված չէ, արտաքին գործոններից է կախված»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց. «Էդ որ ասվում է՝ եթե մեզ չընտրեն, պատերազմ կլինի, ուղղակի մանիպուլյացիա է»։

Քաղաքացիներից մեկն էլ նման կարծիք հայտնեց. «Ես չեմ կարող ասել՝ նոր պատերազմ կլինի, թե չէ, դա որևէ մեկից կախված չէ»։

«Ոչ մի դեպքում էլ չեմ համարում, որ կապ ունի ընտրությունների հետ, եթե պատերազմ լինի՝ կլինի անկախ ամեն ինչից»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մի շարք քաղաքացիներ նաև կարծիք են հայտնել, որ պատերազմի հավանականությունը պայմանավորված է ոչ թե ներքին քաղաքականությամբ, այլ արտաքին ազդեցություններով։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում