Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 16:33 24-03-2026

Այս իշխանությունն իր հանցավոր քայլերը կոծկել է «հույժ կարևոր» գաղտնիքի տակ

Անհետ կորածների ծնողները ակցիա են անցկացնում ԱԺ-ի մոտ՝ պահանջելով հրապարակել համապատասխան հանձնաժողովի ամբողջական զեկույցը։

Նրանց խոսքով՝ տարիներ շարունակ իշխանությունները չեն հրապարակել մի շարք կարևոր տեղեկություններ՝ դրանք ներկայացնելով որպես «հույժ գաղտնի»։ Մինչդեռ, ըստ ակցիայի մասնակիցների, խոսքը վերաբերում է հարցերի, որոնք վերաբերում են հազարավոր մարդկանց ճակատագրերին և պետական պատասխանատվությանը։

Ակցիայի մասնակիցներից մեկն ընդգծել է, որ նախ խոսվում էր զեկույցի ուշացման մասին, այնուհետև այն հայտարարվեց «հույժ գաղտնի»․ «Ի՞նչն է հույժ գաղտնի, երբ մենք կորցրել ենք հազարավոր կյանքեր, ունենք գերեվարվածներ և անհետ կորածներ»։

Ակցիայի մասնակիցները պահանջում են հրապարակել զեկույցը՝ անկախ նրանից՝ այն ամբողջությամբ է, թե մասնակի․ «Թող հանրությունը իմանա՝ ովքեր են պատասխանատուները։ Եթե նախկիններն են մեղավոր, ցույց տվեք։ Եթե ներկաները՝ նույնպես։ Հասարակությունը պետք է տեղեկացված լինի, հատկապես ընտրություններից առաջ»։

Մանրամասները՝ տեսայնութում

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում