Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 16:29 20-03-2026

Ադրբեջանը և Թուրքիան կոնկրետ խնդիրներ ունեն Հայաստանի նկատմամբ․ Հայկ Նահապետյան

Հայաստանի շուրջ ձևավորվող անվտանգային միջավայրը շարունակում է մտահոգիչ մնալ․ այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ «Մայր Հայաստան» նախաձեռնության նախընտրական 10 առաջարկների ներկայացման ընթացքում։

Նրա խոսքով՝ առկա վտանգների ճիշտ գնահատումը կարևոր է դրանց դիմակայելու համար։ «Ես ներկայացնում եմ վտանգի չափը նվազագույնով, բայց նաև տալիս եմ լուծումներ՝ այդ վտանգները չեզոքացնելու համար․ եթե մենք չենք գնահատում վտանգը, ապա չենք կարող դիմագրավել առաջիկա մարտահրավերներին»,– նշել է նա։

Նահապետյանը պնդել է, որ տարածաշրջանում որոշ երկրներ ունեն հստակ նպատակներ Հայաստանի նկատմամբ։ «Ադրբեջանը և Թուրքիան կոնկրետ խնդիրներ ունեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,– ասել է նա՝ հավելելով, որ, իր գնահատմամբ, այդ ծրագրերը ներառում են նաև ժողովրդագրական և քաղաքական փոփոխությունների սցենարներ։

Խոսելով հնարավոր զարգացումների մասին՝ փորձագետը նշել է, որ քննարկվում են նաև ավելի լայնամասշտաբ ծրագրեր։ «Սա պլան մինիմումն է, իսկ պլան մաքսիմումը կարող է լինել այն, որ այս տարածքում հայությունը չապրի»,– հայտարարել է Նահապետյանը։

Նա անդրադարձել է նաև պատմաքաղաքական հիմնավորումներին՝ պնդելով, որ Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությունը ուղեկցվում է գաղափարական և քարոզչական նախապատրաստությամբ։

Միաժամանակ, փորձագետը շեշտել է, որ նման սցենարների կանխումը պահանջում է հստակ և համակարգված քաղաքականություն՝ ուղղված պետական անվտանգության ամրապնդմանը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց