Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:36 19-03-2026

Հավատացյալները հրաժեշտ են տալիս Համայն Վրաստանի կաթողիկոսին

Մարտի 17-ին 93 տարեկանում մահացել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել ներքին արյունահոսությամբ։

Oragir.News-ի թղթակիցը Թբիլիսիից ներկայացրել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են հավատացյալներն ու պարզապես սովորական քաղաքացիները հոծ բազմությամբ հավաքվել եկեղեցու չորսբոլորը, որպեսզի հնարավորություն ունենան հրաժեշտ տալու Իլյա 2-րդին:

Կաթողիկոսի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մարտի 22-ին:

Ավելի վաղ Oragir.News-ի թղթակիցը Թբիլիսիից ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես են բազմահազար մարդիկ դուրս եկել փողոցներ՝ վերջին հրաժեշտը տալու կաթողիկոսին:

Հավելենք, որ Միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին ասել էր, որ հատուկ հրավեր են ուղարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը:

Մանրամասները՝ տեսանյութում: