Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:19 16-03-2026

Էս թաղամասը ոնց որ «կոնցլագեր» լինի․ ո՛չ մտնող կա, ո՛չ ելնող. գյումրեցի

83-ամյա Ժենյա Խաչատրյանը տարիներ շարունակ միայնակ ապրում է Գյումրիի ավտոկայան կոչվող թաղամասի տնակներից մեկում։ Տարեց կինն ասում է՝ իրենց թաղամասը հաճախ այնպիսի վիճակում է, որ իրեն թվում է՝ աշխարհից կտրված վայրում է ապրում։

«Էս թաղամասը ոնց որ կոնցլագեր լինի․ ո՛չ մտնող կա, ո՛չ ելնող»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ժենյա Խաչատրյանը։

Գյումրիի տնակային թաղամասերում նման պատմությունները հազվադեպ չեն։ Տասնամյակներ անց էլ մարդիկ շարունակում են ապրել ժամանակավոր համարվող տնակներում՝ սպասելով պայմանների բարելավմանը։

Մանրամասները` տեսանյութում։