Արտաքին 5 ամիս առաջ - 18:48 16-03-2026

Իրանի գերագույն առաջնորդը բուժում է ստանում Մոսկվայում. Al jarida

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին բուժում է անցնում Մոսկվայում, ըստ meduza-ի՝ մարտի 15-ին հաղորդել է քուվեյթական Al jarida թերթը։

Նշենք, որ Կրեմլը այս մասին որևէ պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի տվել:

Հրատարակության տվյալներով՝ Մոջթաբա Խամենեին մարտի 12-ին ռուսական ռազմական ինքնաթիռով տեղափոխվել է Մոսկվա։ Նա հաջողությամբ վիրահատվել է և այժմ բուժում է ստանում Կրեմլին կից մասնավոր կլինիկայում։

Մոջթաբա Խամենեին վիրավորվել էր փետրվարի 28-ին Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկզբում։ Նոր առաջնորդի առողջական վիճակը թույլ չէր տալիս նրան բուժում ստանալ Իրանում։