Ներքին 7 ամիս առաջ - 13:49 12-03-2026

ԵԽ-ում ծափահարում են նրանց, որովհետև համաձայնել են խաղաղության քարոզի ներքո դառնալ պատերազմի ագռավներ. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն

Եվրոպական խորհրդարանում բոլորը գիտեին, թե ում հետ գործ ունեն և հենց այդ պատճառով հոտնկայս ծափահարում էին հայ ժողովրդի, ՀՀ-ի, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հանդես եկող Նիկոլ Փաշինյանին։

Ծափահարությունները մի պահ բուռն դարձան։ Բուն պատճառն այն էր, որ ծափահարող եվրապատգամավորները հիացած էին իրենք իրենցով, իրենց «կրեատուրայով»։ Իրենք իրենց «Շարիկովով» էին զմայլվում։

Եվրապատգամավորները հոտնկայս ծափահարում են Զելենսկուն, Զուրաբիշվիլուն, Փաշինյանին, Սահակաշվիլուն, որովհետև դրանք իրենց ղեկավարած երկրները դարձրել են դոշի բրոշկա ու դրել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին։

Եվրապատգամավորները հոտնկայս ծափահարում են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները բռնաբարած այդ գործիչներին, քանզի նրանք համաձայնել են իրենց աթոռի ու կաշվի փրկության համար Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան դարձնել Արևմուտքի հակառուսական պայքարի մանրադրամ, համաձայնել են տարածքների ու պետականության կորստի գնով ծառայել դրսի շահերին, համաձայնել են զոհաբերել իրենց երկրների որդիներին՝ հանուն համաշխարհային հակառուսական ինտերնացիոնալի և հանուն աթոռի։

Համաձայնել են խաղաղության քարոզի ներքո դառնալ պատերազմի ագռավներ ու պարտության տանել սեփական ժողովուրդներին։

Ահա թե ինչու էին եվրապատգամավորները ծափահարում Նիկոլ Փաշինյանին։ Նման ծափահարություններ էին հնչում նաև Էրդողանի, Ալիևի, Մակրոնի, Միշելի, Բայդենի, Բորելի, Ուրսուլայի կողմից 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում, երբ Փաշինյանի ձեռքերով հանձնվում էր Արցախը և նախապատրաստվում էր 120 հազար հայերի էթնիկ զտումը։

Եվրապատգամավորները ավանսով ծափահարում էին նաև Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում մոլդովական սցենարի հայկական տարբերակին և քաջալերում Փաշինյանի կատարելիք ընտրակեղծիքները, բայց հայ ժողովուրդը կարող է և պետք է այդ ծափահարությունները խլացնի իր քվեարկությամբ։ Իրանի ժողովուրդն ու քաղաքական վերնախավը ցույց տվեցին, որ եթե կա պետական մտածողություն, կամք, վճռականություն և արժանապատվություն, ապա ոչ մի արտաքին ուժ ունակ չէ կոտրել ժողովրդի՝ պետականություն ունենալու ձգտումը։

Մենք պետք է փոխենք իշխանությունը, որպեսզի Հայաստանը խաղաղ ապրի։ Այդ դեպքում արդեն աշխարհը, այդ թվում՝ մեր թշնամիները, «լուռ» կծափահարեն մեզ, իրականում կհարգեն Հայաստանին ու հաշվի կնստեն հետներս»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց