Ուղիղ եթեր
Արտաքին 5 ամիս առաջ - 20:35 11-03-2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թուրքիա

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ռամադան (Ռամազան) ամսին կմեկնի Թուրքիա։

Նշենք, որ ռամադանը մուսուլմանական աշխարհի պահքի ամիսն է և այս տարի սկսվել է փետրվարի 17-ին ու կտևի մինչև մարտի 19-ը։

Նա Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Բացի այդ Գուտերեշը հանդիպումներ կունենա Թուրքիայում փախստականներին աջակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Մամուլի խոսնակը նաև հայտնել է, որ Գուտերեշը ՄԱԿ-ի ողջ անձնակզմի անունից Թուրքիայում կստանա «Աթաթուրքի անվան միջազգային խաղաղության մրցանակը»։

Աղբյուր՝ Ermenihaber