Ուղիղ եթեր
Արտաքին 5 ամիս առաջ - 14:57 08-03-2026

Իրանը հայտարարել է մի քանի ամերիկացի զինվորների գերեվարման մասին

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է մի քանի ամերիկացի զինվորների գերեվարման մասին:

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հերքել է այս տեղեկատվությունը:

«Ես տեղեկացված եմ, որ մի քանի ամերիկացի զինվորներ գերի են վերցվել»,- գրել է Լարիջանին X-ում՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն «չի կարողանա թաքցնել ճշմարտությունը» զինվորականների գերի վերցնելու մասին։

Այս հայտարարությանը ի պատասխան՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսնակը «Ալ Ջազիրա»-ին ասել է, որ «ամերիկացի զինվորներին գերի վերցնելու մասին իրանական ռեժիմի պնդումները նրա ստերի և դավաճանության ևս մեկ օրինակ են»։