Ուղիղ եթեր
Արտաքին 5 ամիս առաջ - 09:18 06-03-2026

Սոչիում կրկին երկրաշարժ է գրանցվել

SHOT-ը հաղորդում է, որ Սոչիի շրջանում տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ։

Տեղացի բնակիչները հայտնել են, որ ցնցումները զգացել են առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում։

Ցնցումներն առավել ուժեղ զգացվել են Սիրիուս, Ադլեր, Խոստինսկի և Կենտրոնական շրջաններում։ Բնակարաններում պատուհանները դղրդում էին, իսկ ջահերը տատանվում էին։