Ուղիղ եթեր
Արտաքին 5 ամիս առաջ - 23:42 05-03-2026

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել քրդերին Իրանին աջակցելու համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել քրդերին Իրանին աջակցելու համար:

Իրանի նախագահի հայտարարությունը հատկապես արդիական է իրանական քրդական կազմավորումների ուժերի կողմից Իրան ցամաքային ներխուժում իրականացնելու ԱՄՆ պլանների մասին խոսակցությունների ֆոնին:



«Իմ երախտագիտությունն եմ հայտնում Քրդստանի հպարտ և արժանի մարդկանց, ովքեր աջակցել են Իրանին պատմական այս օրերին։ Ես կիսում եմ այս միջադեպերում նահատակների ընտանիքների և տուժածների վիշտը։ Նահանգապետը և զինված ուժերը, որպես անվտանգության երաշխավորներ, պարտավոր են վճռականորեն դիմակայել ցանկացած անջատողական գործողության»,- նշված է հայտարարության մեջ: