Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 21:21 09-02-2026

Գյումրիի փողոցների ասֆալտը ձյունից շուտ է «հալվում»

Գյումրիում ձյունը դեռ չի հասցրել հալվել, իսկ որոշ փողոցներում ասֆալտն արդեն «անհետանում է»։

Քաղաքի տարբեր հատվածներում ճանապարհածածկույթը քայքայվում է ձմռան առաջին լուրջ փորձությունից հետո՝ առաջացնելով փոսեր ու վտանգավոր հատվածներ։ Քաղաքացիները նշում են, որ նույն փողոցները գրեթե ամեն տարի նորոգվում են, սակայն արդյունքը երկար չի պահպանվում։

Հարց է առաջանում՝ ինչ որակով են կատարվում ասֆալտապատման աշխատանքները և որքանով են դրանք վերահսկվում։ Մինչ պատասխանատու կառույցները լռում են, գյումրեցիները ստիպված են քայլել ու վարել մեքենաներ մի ասֆալտի վրա, որը ձյունից շուտ է հալվում։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում