Ներքին 7 ամիս առաջ - 19:40 07-02-2026

«Անունները չփոխել». գիրք՝ 1999 թվականի լրագրողական աղմկահարույց հետաքննության մասին

Այսօր New Mug նախաձեռնության կողմից Din Hall-ում կազմակերպվել էր լրագրող և գրող Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխել» գրքի շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում հեղինակը խոսեց գրքի ստեղծման պատմության, գաղափարական հիմքի և այն հարցերի մասին, որոնք դարձել են վեպի առանցքը։

«Անունները չփոխել»-ը հոգեբանական թրիլլեր է՝ դետեկտիվ տարրերով, որը ընթերցողին տեղափոխում է 90-ականների իրականություն՝ լռության, վախի և չբացված ճշմարտությունների ժամանակաշրջան։

Գրքի սյուժեի կենտրոնում լրագրող կինն է, ով 20 տարի անց փորձում է իրավական ճանապարհով բարձրաձայնել իր անցյալի ցավը՝ հարուցելով քրեական գործ սեփական ամուսնու դեմ։ Սակայն գործը չի հասցնում ընթացք ստանալ․ կինը անսպասելի մահանում է։ Նրա դուստրը՝ Լյուսին, մոր մահից հետո հայտնվում է անցյալի փաստերի և գաղտնիքների առջև՝ սկսելով սեփական հետաքննությունը։

Պատմության ընթացքում բացահայտվում են մոր և դստեր բարդ հարաբերությունները, չհրապարակված սկանդալային գրքի պատմությունը, ինչպես նաև քաղաքական ազդեցիկ շրջանակների անուններ, որոնք խորացնում են մահվան առեղծվածը։

Գրքի շնորհանդեսը վերածվել էր մտորումների և քննարկումների հարթակի՝ այն հարցերի շուրջ, որոնք հաճախ մնում են ստվերում։ Մասնակիցները շեշտում էին, որ նման գրականությունը կարևոր դեր ունի հասարակական խոսքի ձևավորման մեջ։

«Անունները չփոխել»-ը Մարիաննա Հակոբյանի երկրորդ գիրքն է։ Նրա առաջին վեպը՝ «Կասկադ 6․15»-ը, լույս է տեսել 2021 թվականին և լայն արձագանք է ստացել ընթերցողների շրջանում։ Նոր գիրքը շուտով կհանձնվի ընթերցողի դատին՝ բարձրաձայնելով թեմաներ, որոնք երկար տարիներ մնացել էին լռության մեջ։

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել