Ներքին 8 ամիս առաջ - 18:30 07-02-2026

Երբ պատրաստ կլինի Սահմանադրությունը, Գարեգին Բ-ն ընդունել է գնդերեցներին. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 8-ի ամփոփ լուրերը՝ Քնարիկ Սահակյանի մեկնաբանությամբ: Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանաներին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից։ Տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։

Նորին Սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունն է բերել հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է հոգևոր սպասավորների նոր նշանակումներ՝ հորդորելով քահանա հայրերին նույն նվիրումով և հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում։

Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին Գազայի «Խաղաղության խորհրդի» առաջնորդների հանդիպում անցկացնել։ Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին Գազայի «Խաղաղության խորհրդի» առաջնորդների հանդիպում անցկացնել։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը ցանկանում է այս հանդիպումն օգտագործել Գազայում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումն առաջ մղելու և դրա վերականգնման համար միջոցներ հավաքագրելու նպատակով։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ ձևավորված Խաղաղության խորհրդի կազմում այժմ ընդգրկված է 27 անդամ, որոնց թվում են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հունվարի 22-ին Դավոսում տեղի է ունեցել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը։ Ստորագրման արարողությանը մասնակցել են Հայաստանի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Հունգարիայի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ղազախստանի, Կոսովոյի, Մարոկկոյի, Պակիստանի, Քաթարի, Պարագվայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Խորհուրդը քննարկել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին վերաբերող հարցերը, մասնավորապես` քննիչ հանձնաժողովների իրավասության ոլորտների, հանձնաժողովների անդամների թվի և անդամների տեխաբաշխման մեխանիզմի, քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկման և դրա հետևանքներին առնչվող թեմաները:

Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել քննարկումները նշյալ թեմաների շուրջ:

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ