Ներքին 9 ամիս առաջ - 19:46 02-02-2026

Հրազդանում ձյունը թափվել ու վնասել է քաղաքացու «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենան

Վերջին օրերին Հանրապետությունում տեղացած առատ ձյունը իր անհարմարություններն է ստեղծել նաև Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Հրազդան քաղաքում ավելի շատ կհանդիպես մերկասառույց ճանապարհների, այդ թվում բակային հատվածներում, կհանդիպես նաև դիտահորերից քաղաքի մեծ մասում դուրս եկող կեղտաջրերի, որը գարշահոտ է տարածում տարածքում ու ստեղծում հակասանիտարական վիճակ։ Անգամ թաղամասեր կան, որտեղ կեղտաջրերը հասնում են դպրոցներ, ու այդ տարածքը դառնում է կեղտաջրերի մերկասառույց-սահադաշտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խնդիրը ոչ միայն մերկասառույց ու քայլելու համար վտանգավոր անցնող ճանապարհներն ու մայթերն են, այլ նաև Հրազդանի քաղաքապետարանի և համատիրությունների ոչ սրտացավ աշխատանքի արդյունքում տանիքներից ձյունը թափվում ու վնասում է մարդկանց ավտոմեքենաները, ինչը տեղի է ունեցել օրերս՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկում։ Ձյունը թափվել ու վնասել էր քաղաքացու «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում