Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 12:26 29-01-2026

ԵՄ-ն Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին 20 միլիոն եվրո կտրամադրի

Եվրամիության անդամ 27 երկրները հավանություն են տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանի զինված ուժերին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։ Որոշումն ընդունվել է ԵՄ խորհրդի հունվարի 28-ի նիստում՝ հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը։

«ԵՄ դեսպանները հաստատեցին Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին մինչ օրս տրամադրված ամենախոշոր ոչ մահաբեր ռազմական օգնության փաթեթը՝ 20 միլիոն եվրոյի չափով: Սա ևս մեկ փոքր նշան է, որ այս տարվա կարևորագույն ընտրություններից առաջ Հայաստանն ավելի է մոտենում Եվրամիությանը»,- նշել է Յոզվիակը:

Հայաստանը հիմնադրամից օժանդակություն ստանալու հայտ էր ներկայացրել 2025 թվականին, սակայն Հունգարիան արգելափակել էր այն: Երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, թե Բուդապեշտը դեմ չէ, որ Հայաստանին աջակցություն տրամադրվի, պայմանով, որ նույնչափ օգնություն ստանա նաև Ադրբեջանը։ Բանակցություններից հետո Հունգարիան փոխել է դիրքորոշումը։

Հայաստանը երկրորդ անգամ է աջակցություն ստանում Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Առաջին՝ 10 միլիոն եվրոյի չափով օգնությունը տրամադրվել է 2024 թ. հուլիսին՝ Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները բարձրացնելու և ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանությունն ամրապնդելու նպատակով:

Այս անգամ գումարը կրկնապատկվել է, որպես առաջնային ուղղություն նշվել է Հայաստանի զինված ուժերի և պաշտպանական կարողությունների ամրապնդումը՝ լոգիստիկայի և բժշկական սարքավորումների, անհրաժեշտ տեխնիկական ուսուցում տրամադրելու միջոցով։ Գումարը նախատեսված է առաջիկա 35 ամսվա համար։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել