Ներքին 9 ամիս առաջ - 10:05 29-01-2026

Վաղարշապատում մանկապարտեզների երկարօրյաների վարձն էլ թանկացրեցին․ Հարություն Խաչիկյան

Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանը գրառում է կատարել՝ «ՔՊ-ականները Վաղարշապատում ղեկավարության աշխատավարձերը բարձրացրեցին, մանկապարտեզների երկարօրյաների վարձն էլ թանկացրեցին» վերտառությամբ․

«Վաղարշապատում ՔՊ-ական իշխանության առաջին քայլերից մեկն իրենց աշխատավարձերը բարձրացնելն էր։

Ավագանու նիստում Արգիշտի Մեխակյանի աշխատավարձը բարձրացվեց 20%-ով՝ 590.000 դրամից դառնալով 710.000 դրամ։ Ի դեպ, ՔՊ-ականները օգտվելով ՏԻՄ օրենքով սահմանած հնարավորությունից՝ Արգիշտի Մեխակյանի աշխատավարձը բարձրացրել են թույլատրելի հնարավոր ամենավերին շեմի չափով։ Այնինչ, կարող էին կա՛մ, ընդհանրապես չբարձրացնել նրա աշխատավարձը, կա՛մ բարձրացնել չնչին գումարով։

20%-ով բարձրացվեցին նաև նրա տեղակալների ու խորհրդականների աշխատավարձերը։ Ավելի ցածր դասի աշխատողների աշխատավարձի փոփոխությունը կազմեց միջինում 4-5%։ Բայց, օրինակ, պահակների ու հավաքարարների աշխատավարձերն ընդհանրապես չբարձրացվեցին։

Իսկ գիտե՞ք, թե 2026թ. բյուջեով ՔՊ-ն ինչքան է նախատեսել պարգևավճարների համար՝ 232 միլիոն դրամ։
Եվ սա ամենը չէ։

Ավագանու նիստով ՔՊ-ն թանկացրեց համայնքապատկան մանկապարտեզների երկարօրյաների վարձը՝ 12.000 դրամից դարձնելով 15.000 դրամ։

Ահա այսպիսի թվաբանություն:

Հ․Գ․ Ի դեպ, «Մայր Հայաստան»-ը, ինչպես որ նախընտրական շրջանում խոստացել էր, Վաղարշապատ համայնքում մանկապարտեզներն անվճար դարձնելու նախագիծն արդեն իսկ ներկայացրել է ավագանու հաստատման»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում