Ներքին 9 ամիս առաջ - 11:57 26-01-2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև խախտված ռшզմական բալանսը շարունակաբար խորանում է․ Աբրահամյան

Ինչ-որ մեկը կարո՞ղ է գուշակել, թե ինչու է Ադրբեջանի 2026 թվականի ռազմական բյուջեն նախորդ տարվա համեմատ աճել շուրջ 44 տոկոսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ի դեպ, այս արձանագրումը՝ իր բոլոր ռիսկերով հանդերձ, ամրագրված է նաև ՀՀ արտաքին հետախուզության ծառայության համապատասխան զեկույցում։

Ուզում եմ հիշեցնել, որ նույն ժամանակահատվածում ՀՀ իշխանությունն, ի պատասխան, իր ռազմական բյուջեն կրճատել է մոտ 15–16 տոկոսով։ Դեռ չեմ խոսում պարտադիր ժամկետային զինծառայության կրճատման և մի շարք այլ՝ ստեղծված իրադրությանը բացահայտորեն ոչ համարժեք քայլերի մասին։

Ես չեմ պնդում, որ այս կամ հաջորդ տարի անխուսափելիորեն պատերազմ է լինելու։ Սակայն առնվազն արձանագրում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խախտված ռազմական բալանսը շարունակաբար խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ուղիղ և անուղղակի ճնշման հսկայական գործիքակազմ»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի