Ներքին 9 ամիս առաջ - 11:36 25-01-2026

Պատմության մեջ ամենավտանգավոր որոշումները միշտ կայացվել են այն ժամանակ, երբ ասել են «այլընտրանք չկա». Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Դավոսը լավ վայր է ոչ միայն պայմանագրեր կնքելու, այլև լռությունները կարդալու համար։ Այնտեղ երբեմն ավելի կարևոր է ոչ թե այն, ինչ բարձրաձայնվում է, այլ այն, թե ով է ներկա սեղանին, և ով՝ ոչ։ Ոչ թե որքան հանդիպում է տեղի ունենում, այլ՝ ով է խոսում սուբյեկտի դիրքից, իսկ ով՝ դիտողի։

Դավոսից քաղվող գլխավոր դասն այն է, որ աշխարհում որոշումները կայացվում են այնտեղ, որտեղ կա ուժ, կանխատեսելիություն և վերահսկողություն։ Մնացածը՝ կոչվում է ձևակերպում, կամ մեկնաբանություն։

Եվ հենց այստեղ են սկսվում Հայաստանի իրական մտահոգությունները։

Մեր իրական մտահոգությունը երբեք չպիտի լինի տոկոսների շուրջ` 24%, 25% թե 26%։ Թվերը միշտ էլ փոփոխական են եղել պատմության մեջ, իսկ իշխանությունները՝ միշտ անցողիկ։

Մեր իրական մտահոգությունն այն է, թե ով է որոշում, ով է սահմանում խաղի կանոնները, և ամենակարևորը՝ ո՞ւմ հաշվին է ձևավորվում այդ «կապակցվածությունը», որի անունով այսօր մեզ փորձում են համոզել, որ ամեն ինչ «անխուսափելի» է։

Պետության ինքնիշխանությունը չի կորչում մեկ օրում և մեկ ստորագրությամբ։ Այն քայքայվում է աստիճանաբար՝ երբ որոշումները կայացվում են քո փոխարեն, երբ քո մասնակցությունը ձևական է, իսկ քո լռությունը ներկայացվում է որպես համաձայնություն։

Երբ հասարակությանը սկսում են զբաղեցնել սցենարներով ու ենթադրություններով, իսկ իրական քննարկումը՝ կապված պետական շահի, վերահսկողության մեխանիզմների, անվտանգության և արժանապատվության հետ, մնում է ստվերում` դա արդեն ազդանշան է։

Ոչ մի նախագիծ ինքնին ո՛չ փրկիչ է, ո՛չ կործանարար։ Այդպիսին է դառնում միայն այն ժամանակ, երբ պետությունը ներսից թույլ է, իսկ հանրությունը՝ անտարբեր ու անվստահ։

Եվ եթե այսօր մեզ հուշում են, որ «այլընտրանք չկա», ապա հենց դա է այն պահը, երբ պարտավոր ենք հիշել՝ պատմության մեջ ամենավտանգավոր որոշումները միշտ կայացվել են հենց այդ բառերի ուղեկցությամբ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի