Ներքին 7 ամիս առաջ - 15:14 22-01-2026

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում։

«Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 7-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է հավանություն տալ Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը»,- նշված է որոշման մեջ։

Փաստաթղթով միաժամանակ հանձնարարվում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ կազմակերպել կանոնադրության ստորագրումը:

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Խաղաղության խորհրդի ձևավորման մասին և հրավիրել էր մի շարք պետությունների։ Ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին խորհրդին միացող երկրները պետք է առաջին տարում վճարեն ավելի քան մեկ միլիարդ դոլար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն հայտնել են Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու պատրաստակամության մասին։