Ներքին 9 ամիս առաջ - 11:48 21-01-2026

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հրաժարական է տալիս

Հռիփսիմե Հունանյանը ներողություն է խնդրել Ազգային ժողովում իր հնչեցրած որոշ ձևակերպումների համար և հայտարարել, որ հրաժարականի դիմում է ներկայացնում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչպես նաև ինքնաբացարկ է հայտնում առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր արժանացել են մեր մի շարք քաղաքացիների քննադատությանը։

Նախևառաջ ցանկանում եմ ներողություն խնդրել այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը։ Հանրային խոսքը քաղաքական գործունեության անբաժանելի մասն է, և երբեմն բանավոր ելույթների ընթացքում հնարավոր չէ խուսափել վրիպումներից։

Սխալվել կարող են բոլորը, սակայն սխալների հետ առերեսվելն ու դրանք ուղղելը պարտավոր են անել առաջին հերթին հանրային առաջնորդություն ստանձնած մարդիկ՝ օրինակ ծառայելով հասարակությանը։ Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է։ Կարծում եմ՝ սա պետք է դառնա մեր քաղաքական դաշտի կարևորագույն արժեքային ուղենիշներից մեկը։

Առաջնորդվելով հենց այս սկզբունքով՝ որոշում եմ կայացրել հրաժարականի դիմում ներկայացնել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Միաժամանակ որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց։

Շարունակելու եմ ծառայել մեր պետությանը և ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության հզորացման կարևորագույն առաքելության ճանապարհին»։

Հիշեցնենք՝ Հռիփսիմե Հունանյանն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ էր ընտրվել 2025-ի հոկտեմբերին:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ