Ներքին 9 ամիս առաջ - 22:00 17-01-2026

Գյումրիի 41 դպրոցում դրամահավաքություն են անում. ահազանգ

Oragir.News-ին դիմած ուսուցիչն ահազանգում է, որ Գյումրիի 41 հիմնական դպրոցում տնօրենի իմացությամբ դրամահավաքություն են անում։

«Տնօրեն է, բայց իրեն «փոդրատչիկի» նման է պահում, հնարավոր չէ, որ տեղյակ չլինի դրամահավաքից ու գումար հավաքեն։ Մեր դպրոցում արդեն մի քանի տարի է փողեր են հավաքում և հիմա էլ ուսուցիչմերից մեկն է միջոցառում կազմակերպել, որը գարնանը պիտի լինի, բայց չգիտես ինչու դեկտեմբերից պատրաստվում են։ 7500 դրամ են հավաքում, որ ուսուցիչը սցենար գրի և անհնար է, որ տնօրենը տեղյակ չլինի:

Ամեն ինչից տեղյակ են, ամեն ինչի տակից դուրս են գալիս, որովհետև ինքը ՔՊ-է, ամուսինն էլ փոխմարզպետ է, հայրն էլ 7-րդ դպրոցի ցմահ տնօրեն է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է մեզ ահազանգած ուսուցիչը, ում անուն-ազգանունը իր իսկ խնդրանքով չենք հրապարակում։

Տեղեկության վերաբերյալ Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի տնօրեն Հայաստան Հովհաննիսյանից։ «Ես ճիշտն ասած տեղյակ չեմ, թե ինչ միջոցառում է նախատեսվում, որի համար արդեն ֆիքսված գումարի մասին խոսակցություն է շրջանառվում։ Չգիտեմ որտեղից անիմաստ լուրեր են տարածում, այս ամենը հերյուրանք է, կամ չճշտված ինֆորմացի, որի համար որևէ բան չեմ կարող ասել»,- հայտարարեց Հայաստան Հովհաննիսյանը։

Նշենք, որ Հովհաննիսյանը Շիրակի փոխմարզպետ Արտուշ Հովհաննիսյանի կինն է։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ