Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 22:30 15-01-2026

Դիսկատեկաներ չեմ գնում, առավել ևս՝ Փաշինյանի կազմակերպած․ հարցում

Նիկոլ Փաշինյանը շարունակում է թմբուկ նվագել, այս անգամ՝ էլ մի խումբ երգիչների ու երաժիշտների ընկերակցությամբ։ Նա ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել երիտասարդների համար նվագելու ծրագրերի մասին։

«Շուտով երիտասարդներին կհրավիրենք դիսկոտեկի»,– հոլովակին կից գրել է Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եթե Նիկոլ Փաշինյանը ձեզ դիսկոտեկ հրավիրի, կգնա՞ք»։

Հարցվածներ երիտասարդները նշեցին, որ չեն գնա, եթե Նիկոլ Փաշինյանը հրավիրի նրանց դիսկոտեկ։

«Չեմ ուզում հայհոյեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ առհասարակ դիսկոտեկներ չի գնում։ «Առհասարակ դիսկատեկաներ չեմ գնում, առավել ևս՝ Փաշինյանի կողմից հրավիրված։ Փաշինյանն էն մարդը չէ, որ կարելի ա ընկերակցել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանն ինչ ցանկանում է, կարող է ասել, բայց նա չի գնա։ «Ոչ, շատ բան կարա ինքն ասի, դրանից բան չի փոխվում։ Ով որ գնա իրա խնդիրն ա, բայց ես չեմ գնա իրա կազմակերպած դիսկատեկային»,- ասաց նա։

«Լավ էլի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում