Ներքին 9 ամիս առաջ - 19:54 14-01-2026

Վարորդները դժգոհում են հեղուկ գազի որակից․ ինչ են ասում լցակայաններում

Վերջին օրերին վարորդների շրջանում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե Հայաստանի շուկայում վաճառվող հեղուկ գազը հնարավոր է ադրբեջանական ծագում ունի։

Շատերը նշում են, որ գազի որակը զգալիորեն զիջում է նախորդ ամիսների գազին։ Փորձեցինք կապ հաստատել մի շարք գազալցակայանների և վառելիքի սպասարկման կետերի հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞վ է պայմանավորված գազի որակի անկումը, և որտեղի՞ց է ներկրվում հեղուկ գազը։

Մեր հարցմանը «Ֆլեշ» ընկերությունից պատասխանեցին, որ ներկայումս հեղուկ գազ տրամադրում են միայն իրենց մշտական հաճախորդներին՝ չեկով, ընդգծեցին, որ իրենք չունեն ադրբեջանական ծագման հեղուկ գազ, բենզին կամ որևէ այլ նավթամթերք։

Մի շարք ընկերություններ հայտնեցին, որ այս պահին հեղուկ գազ ընդհանրապես չունեն, որոշներն էլ նշեցին, որ վաճառում են նախապես պահեստավորված հեղուկ գազը, սակայն չեն կարող ասել, թե որքան ժամանակ այն կհերիքի։

Հեղուկ գազի ներկրման վերաբերյալ հստակ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմեցինք Պետական եկամուտների կոմիտե։ ՊԵԿ-ից մեզ տեղեկացրին, որ այդ տվյալները ստանալու համար անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել։

Պաշտոնական գրավոր հարցման պատասխանը ստանալուց հետո այն կհրապարակենք:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ