Ներքին 9 ամիս առաջ - 13:25 14-01-2026

Աստված պահի քո որդին․․․ Ալիևն այցելել է իմ հայրենի Չլդրան․ Սլավի-Ավիկ Հարությունյան

Բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել և ռուսերեն գրառում է կատարել, որը ներկայացնում ենք թարգմանաբար․

«Աստված պահի քո որդին ․․․․

Իլհամ Ալիևը այցելել է իմ հայրենի Չլդրան գյուղը Լեռնային Ղարաբաղում։

Այս գյուղում երբեք չեն ապրել ադրբեջանցիներ։

Ադրբեջանի նախագահը լուսանկարվել է իմ դասընկերոջ՝ Արթուր Ծատրյանի, տանը ինչ-որ մարդկանց հետ, որոնք ներկայացվում են իբրև այս տան և գյուղի նախկին բնակիչներ։

Դասընկերոջս տանը լինելով՝ Ալիևն այս գյուղը ներկայացնում է աշխարհին որպես նախկինում «հայերի կողմից օկուպացված» գյուղ։ Ի դեպ՝ այս գյուղում գտնվող 12-րդ դարի «Ընհատակ» («Նահատակ») և 13-րդ դարի «Կարմիր» հայկական եկեղեցիներն ադրբեջանցիների կողմից դեռևս լիովին չեն ավերվել, և ադրբեջանական մամուլը դրանք ներկայացնում է որպես «ալբանական»։ Եվ մինչ ԱՄՆ նախագահը և ՀՀ ղեկավարությունը նախագահ Ալիևի հետ միասին Լեռնային Ղարաբաղի հարցը համարում են լուծված և քննարկում են ԱՄՆ նախագահին Նոբելյան խաղաղության մրցանակ շնորհելու հարցը, իմ գլխում արձագանքում է Թումանյանի տողը.

- Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ