Ներքին 9 ամիս առաջ - 13:44 13-01-2026

2025 թվականին ԶՈւ շարքերում 30 զինծառայող է մահացել. ՀՀ պաշտպանության նախարար

2025 թվականին Զինված ուժերի շարքերում 30 զինծառայող է մահացել։ Այս մասին հունվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ 6 դեպքում մահվան պատճառը պատահարներն են՝ կայծակի հարված, հոսանքահարում, 2 ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու դեպք և 2-ը՝ առողջական վիճակի պատճառով։ Խոսքը ժամկետային զինծառայողների մասին չէ։ Ընդհանուր առմամբ մահացել է 30 զինծառայող։ Մնացած 24-ը մահացել են ծառայության հետ չկապված պատճառներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարներ, կենցաղային պատճառներ, հիվանդություններ։

2024 թվականի համեմատ դեպքերի թիվը նվազել է 40 տոկոսով։ Նախարարը նաև հայտնել է, որ 2025 թվականին ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով սպանության դեպքեր չեն արձանագրվել։ Նախկին տարիներին նման բազմաթիվ դեպքեր են եղել։ Նա ենթադրել է, որ անցյալ տարիներին նման վիճակագրություն չի եղել։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի