Ներքին 9 ամիս առաջ - 20:58 12-01-2026

Դատարանը շտապում է՝ սահմանափակելով Oragir.News-ի բողոքարկման իրավունքը

Oragir.News-ի հետ կապված դատական գործի շրջանակում առաջացած իրավական խնդիրը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչպես կարող են դատական ընթացակարգային խախտումները սահմանափակել կողմերի բողոքարկման իրավունքը։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Լիլիթ Թարջիմանյանը, ներկայացնելով խնդիրը, նշեց, որ այն առաջին ատյանի դատարանի վճռի մասին է, որը թեև ուղարկվել է ուշացումով, բայց ճանաչվել է օրինական ուժի մեջ մինչև օրենքով նախատեսված ժամկետի ավարտը։

«Հարցը վերաբերում է «Հովհաննես Հովհաննիսյանն ընդդեմ Գևորգ Էմին Տերյան» քաղաքացիական գործին, որը քննվել է առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Ա. Կարաքեհյանի կողմից։ Գործը կապված է եղել ԵՊՀ-ի և Oragir.News-ի հետ։ Դատարանի վճռի հրապարակման օր էր նշանակվել 2025 թվականի նոյեմբերի 26-ը, սակայն վճիռը գործի կողմերին ուղարկվել է միայն դեկտեմբերի 17-ին, այն էլ՝ էլեկտրոնային դատավարության համակարգի միջոցով»,- ասում է փաստաբանը։

Նա նշում է, որ ըստ գործող դատավարական կարգավորումների՝ դատական ակտը բողոքարկվում է մեկամսյա ժամկետում։ Իսկ դրա ուշ ուղարկումը և ժամկետների սխալ հաշվարկը փաստացի սահմանափակել է բողոքարկման իրավունքը։ Չնայած վճիռը կողմին ուղարկվել է դեկտեմբերի 17-ին, արդեն դեկտեմբերի 30-ին դատարանի կողմից ուղարկվել է ծանուցում, ըստ որի՝ վճիռը մտել է օրինական ուժի մեջ։

«Այսինքն՝ դատարանը վճիռը օրինական ուժի մեջ է ճանաչել՝ առանց սպասելու բողոքարկման մեկամսյա ժամկետի ավարտին՝ հաշվելով այն ոչ թե ստացման, այլ հրապարակման նշանակված օրվանից։ Դատարանի աշխատակիցների հետ կապ հաստատելուց հետո որպես պատճառ նշվել է նաև դատական դեպարտամենտին հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտությունը, ինչի համար որոշ վճիռներ համակարգում նշվել են որպես օրինական ուժ ստացած»,- մեկնաբանում է գործով փաստաբան Լիլիթ Թարջիմանյանը։

Փաստաբանը հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի վճիռը չեն ընդունել որպես վերջնական, և բողոքարկել են այն։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի